Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Աղոթարան

Աղոթարան
03.03.2017 | 00:03

Տե՛ր, շնորհի՛ր ինձ սրբության ու սգի երկյուղ և արցունքի աղբյուրնե՛ր հորդորիր իմ մեջ, թեթևացրո՛ւ բեռներիս ծանրությունը և իմ մեջ աճեցրու սուրբ աղոթքը: Շտապի՛ր ու ե՛կ փնտրելու մոլորյալիս, Տե՛ր, որ մերձեցել եմ կորստյան վախճանին, քանզի խավարեցի լույսից ու խափանվեցի պատվիրաններիդ սիրուց, հաղթվեցի չար թշնամուց, և Քո երկյուղը նվազեց իմ մեջ:

Տապալվեցի չարի չար խորհուրդներից ու ցամաքեցի Քո սիրո արցունքների շնորհից, խաբվեցի ունայն խոսքերից, մոլորվեցի մտքի լուսավորությունից, աղտեղացա մեղքերով ու մոռացա վախճանի օրը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ